Սկսում եմ բարեկամության, համերաշխության եվ աջակցության այցը Սյունիքի մարզ․ դեսպան Դըկոտինյի

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։

«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը։
Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն»,- գրել է նա։

Ավելի վաղ դեսպանը X-ի միկրոբլոգում նշել էր․

«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։
Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է.
Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների»։
08.jpeg (318 KB)

You may also like...