Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ համոզմունքներին. դեսպանն այցելել է սահմանային Արավուս
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է սահմանային Արավուս գյուղ:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է դեսպանը:
«Սյունիքի մարզի Արավուս գյուղը գտնվում է Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում:
Ֆրանսիայի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այնտեղ դիսպանսեր է հիմնել։
Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ իր համոզմունքներին»,- ասվում է գրառման մեջ:

