Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ` ինչպես» 2-րդ բանախոսությունը

Ապրիլի 27-ին տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ` ինչպես» 2-րդ բանախոսությունը, որը կազմակերպում է «Իմ քայլը» հիմնադրամը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում։

Այս մասին սոցցանցի իր ջում հայտնում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

«Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք անպայման լրացնել այս հայտը https://forms.gle/BMjtVedAQcA7y15D7:

Եթե ուզում եք կոտրել կարծրատիպեր, վերաիմաստավորել անցածը, ոչ ֆորմալ ձևաչափով քննարկել մի շարք ակտուալ հարցեր և ի վերջո «իմանալ` ինչպես», ապա այս բանախոսությունը հենց Ձե’զ համար է»,- ասվում է գրառման մեջ։

You may also like...