Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգային հարցեր են քննարկել

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ օրակարգային հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:

You may also like...