Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Դա կլինի առաջին երկկողմ այցը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։
Նախատեսվում է, որ Ֆիդանը Վաշինգտոնում ներկայացնելու է Թուրքիայի մոտեցումները տարածաշրջանային հարցերում, ինչպես նաև ընդգծելու է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը և կայունությանը, առաջարկելու է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։
Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կընդգծի Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր» (YPG) լուծարման, գյուլենականների դեմ պայքարի հարցում համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։
Թուրքիայի պետական «Anadolu»- լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում Ֆիդանը կանդրադառնա նաև Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցների չեղարկման շուրջ աշխատանքներ սկսելու հարցին, ինչպես նաև կկարևորի Թուրքիային «F-35. կործանիչների ծրագիր վերադարձի հարցը։
