Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այլևս չի լսում եվ ինքը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այլևս չի լսում և ինքը պետք է հրաժարական տա:
Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա պատմել է, որ երբ 2023-ին Ադրբեջանը ներխուժեց Արցախ, Սամվել Շահրամանյանին ադրբեջանական կողմը փոխանցել է ռուսալեզու փաստաթուղթ։
«Թղթում առաջին տողում գրված է եղել՝ նոր իրողությունների պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, հիմա որոշում պետք է ընդունել, որ այլևս չկա այդ պետությունը։
Սամվել Շահրամանյանն էլ դիմել է խորամանկության, ասել է, որ խորհրդարանում չի կարող որոշումն անցկացնել, թուղթն ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին, որևէ արձագանք չի տվել, ասել է՝ ինչ ուզում եք, արեք։
Դրանից հետո Սամվել Շահրամանյանը հասել է նրան, որ ստեղծվել է հրամանագրի տեքստ, որը ոչ մեկ չի տեսել, ինչո՞ւ չենք տեսել, որովհետև այդ փաստաթուղթը չկա, դա արվել է միայն մի բանի համար, որ ապահովվի արցախցիների անվտանգությունը, իսկ արդեն Հայաստանում Սամվել Շահրամանյանը հրամանագիրը չեղարկել»,- նշել է Վանեցյանը։
