Այս պահին Բաքվի հետ չկա համաձայնություն պայմանագրի ստորագրման տեղի եվ ժամկետների վերաբերյալ․ Միրզոյան (տեսանյութ)

Առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները:

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանի հետ արդյոք եղել են խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ՝ ժամկետների մասով և կա՞ համաձայնություն, թե երբ պայմանագիրը կստորագրվի:

Միրզոյանի խոսքով՝ այս պահին Հայաստանը նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չի լսել. «Տեքստի համաձայնեցմանը զուգահեռ Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեքստում պատկերացնում:

Մենք պետք է շարունակենք աշխատել, բանակցել, և գտնել փոխադարձ ընդունելի և արժանապատիվ  և երկարատև խաղաղություն ապահովող  լուծումներ:

Այլընտրանք ուղղակի չկա: Այս պահին չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի: Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը» -եզրափակեց Միրզոյանը:

You may also like...