Ռուբիոն եվ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում որեվէ դրսևորմամբ էսկալացիшն անընդունելի է. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան իր որևէ դրսևորմամբ անընդունելի է։
Այս մասին ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում:
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։
Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու համար։
Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան իր որևէ դրսևորմամբ անընդունելի է», — ասվում է հաղորդագրությունում։
