Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. քննարկվում է Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ժամանել է Ազգային ժողով:
Այժմ քննարկվում է պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը:
Գլխավոր դատախազությունից ավելի վաղ հայտնել են, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված, «ոչխարների» կաշառքի գործը։
Այս քվեարկությանը կհաջորդի Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը:
