25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին
25 տարի առաջ այս օրը՝ մարտի 26-ին, Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Վլադիմիր Պուտինին։ Նա այս պաշտոնը ստանձնել է մեծ քաղաքականություն մտնելուց ընդամենը մի քանի ամիս հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
Ի սկզբանե 2000 թվականի ընտրությունների համար ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր էր ներկայացրել 33 թեկնածու, սակայն ստորագրահավաքից հետո մնացել էր ընդամենը 11 հոգի։ Արդեն քարոզարշավի մեկնարկին թիվ 1 թեկնածուն Պուտինն էր։
Նա հրաժարվել էր սովորական նախընտրական քարոզարշավից, ինչպես նաև հեռուստատեսային բանավեճերից՝ կենտրոնանալով շատ խիտ աշխատանքային գրաֆիկի վրա։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը դարձել է Պուտինի շտաբի ղեկավար։ Արդյունքում՝ 68,7 տոկոս մասնակցությամբ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 52,9 տոկոսը։
2000 թվականի մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը։




