«Կիպրոսը Հունաստան է», «Թուրքիա, կորչի՛ր» վանկարկումներ՝ Աթենքի ռազմական շքերթի ժամանակ

Մարտի 25-ին Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ Աթենքում անցկացված ռազմական շքերթը հակասությունների տեղիք է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ մասնակիցները վանկարկել են Թուրքիայի համար «վիրավորական» կարգախոսներ:

Ականատեսների վկայությամբ՝ ռազմածովային դպրոցներից մեկի կուրսանտները բղավել են «Կիպրոսը Հունաստան է» և «Թուրքիա, կորչի՛ր» հակաթուրքական հայտարարություններ։

Անկարան խստորեն բացատրություն է պահանջել կատարվածի համար։ Հաղորդվում է, որ Հունաստանի կառավարությունն ու ռազմական ղեկավարությունը հատկապես դժգոհ են այդ պահվածքից և ակնկալվում է, որ կպատժեն կուրսանտներին և դպրոցի տնօրենին:

Հունաստանը մի քանի դար գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ 1821 թվականին սկսվեց Հունաստանի անկախության համար դե ֆակտո պատերազմը, որին աջակցում էր Ռուսաստանը։

1830 թվականին պաշտոնապես ճանաչվեց երկրի անկախությունը։

Ամեն տարի մարտի 25-ին հույները նշում են իրենց անկախության օրը։ 

You may also like...