Պատերազմի վտանգը միշտ էլ կա․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք պատերազմի վտանգ է տեսնում։

«Պատերազմի վտանգը ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը կա, պատերազմի առիթ և հիմք չկա»,– հակիրճ պատասխանեց նա։

Բայց մենք շարժվում ենք խաղաղության ուղղությամբ, սա է պատճառը, որ մեր ջանքերով խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, սպասում է ստորագրմանը»։

Նա նշեց, որ Ադրբեջանի ՊՆ–ն ապատեղեկատվություն է տարածում սահմանին հայկական կողմից կրակոցների վերաբերյալ։

You may also like...