Փաշինյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած «չափազանց կարևոր իրադարձության» մասին

Մարգարայի անցակետի բացումը կարևոր իրադարձություն է, բայց աննախադեպ չէ: Ես չէի ուզենայի այդ իրադարձությունը թերագնահատեինք, բայց չէի էլ ցանկանա, որ գերագնահատեինք:

Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հունվարին նույնպես անցակետը բացվել է, որպեսզի ՀՀ Կառավարության կողմից ուղարկվող հումանիտար օգնությունը հասնի Թուրքիա` երկրաշարժի գոտի:

Նա նաև խոսեց Հայաստանում տեղի ունեցած «չափազանց կարևոր իրադարձության» մասին, որին, ըստ նրա, հանրությունն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձրել։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային անցագրային կետերում իրականացնելու համար, և գոհունակություն հայտնել, որ մենք այլևս ի վիճակի ենք այդ ինքնիշխան գործառույթն իրականացնել»,- նշեց Փաշինյանը։

You may also like...