Ադրբեջանը խաղաղության այդ պայմանագիրը ձգձգելով փորձում է ՀՀ-ի նկատմամբ ճնշումներ սկսել․ Օհանյան

Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու մեջ գտնվում են ճնշումների և պարտադրության ներքո:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Իսկ Ադրբեջանը խաղաղության այդ պայմանագիրը ձգձգելով փորձում է միջազգային իրավական հիմքեր ստեղծել, հետագայում օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից, ուժային կենտրոնների միջև հարաբերություններից, ՀՀ-ի նկատմամբ ճնշումներ սկսելու, հնարավորության դեպքում նաեւ միջանցք բացելու համար»,-ասաց նա:

You may also like...