Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Մարիաննա Բաղինյանի թեկնածության հարցը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Մարիննա Բաղինյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրել թ մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Բաղինյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև օրս աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես Բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ:

You may also like...