ՔՊ-ն մասնակցում է Աղազարյանին և Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությանը
Ազգային ժողովում արդեն երկու օր է՝ քննարկվում է Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Այժմ ընթանում է քվեարկություն, որին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել էր Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
