Մյանմարում 7,7 եվ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել
Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Bangkok Post-ը հայտնում է, որ Թաիլանդի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Բանգկոկում կառուցվող բարձրահարկ շենք է փլուզվել։
Ըստ Associated Press-ի, Բանգկոկում բարձրահարկ շենքերի բնակիչները տարհանվել են։
