ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»):

486825170_1059956309495199_7457746881262755249_n.jpg (273 KB)

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-1950 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների արդյունքում Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի, տվյալների, նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։

486705172_1059956019495228_283516931900842765_n.jpg (224 KB)487199780_1059955649495265_8196953774667777776_n.jpg (289 KB)

Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին։

487111029_1059955819495248_1356928636018339734_n.jpg (380 KB)486539150_1059955412828622_3576856253305196838_n.jpg (289 KB)

You may also like...