Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա
Ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ ԴիՎենսի գլխավորությամբ, ժամանել է Գրենլանդիա և մեկնել Պիտուֆֆիկ բազա։
Այս մասին հաղորդում է Danmarks Radio (DR) հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը ողջունել էր Վենսի և ամերիկյան պատվիրակության կողմից Գրենլանդիայի Նուուկ և Սիսիմյուտ այցի չեղարկումը։
Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի վերաբերյալ
Մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կբռնակցեն Գրենլանդիան, որը Դանիայի ինքնավար տարածքն է։
Թրամփը մարտի 4-ին ասել է, որ հավանություն կտա Գրենլանդիայի ժողովրդի՝ Դանիայի ինքնավար տարածքը ԱՄՆ-ին միացնելու որոշմանը։ Ամերիկացի առաջնորդը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել է բարձր առևտրային տուրքեր սահմանել Դանիայի նկատմամբ, եթե այն չհրաժարվի կղզուց։
Թրամփն անգամ իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ առաջարկել էր գնել Գրենլանդիան։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այս գաղափարը։
Գրենլանդիան Դանիայի կազմում է որպես ինքնավար տարածք։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ-ի դաշինքի պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը։ Դրան համապատասխան՝ ԱՄՆ-ն ստանձնել է կղզին ագրեսիայից պաշտպանելու պարտավորությունը։
Այնտեղ է գտնվում ամերիկյան Pituffik տիեզերական բազան, որն իրականացնում է հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի և Արկտիկայի գոտու վերահսկման խնդիրները։
