Լռության օրվա սահմանափակումները խախտելու համար Բագրատ Գալստանյանին տուգանելու դիմում կներկայացվի
«Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու` լռության օրվա սահմանափակումների խախտումների մասով։
«Մասնավորապես, Գյումրու ընտրություններին մասնակցող երկու քաղաքական ուժ և մեկ այլ սուբյեկտ (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) համացանցում առերևույթ պրոակտիվ քարոզչություն ու հակաքարոզրություն են իրականացրել` խախտելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը։
Նշված արարքը վարչական իրավախախտում է և դրա համար ՎԻՎՕ 40.1 հոդվածով նախատեսված է 400-ից 600 հազար դրամի տուգանք», — նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ մարտի 29-ին Գյումրիում և Փարաքարում լլռության օր էր և արգելված որևէ քարոզչություն կամ քաղաքական հայտարարություն:
Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում այսօր տեղի են ունենում ՏԻՄ արտահերթ ընտրություններ:
