Ես այսօր քվեարկել եմ  հանուն համերաշխ, բարեկարգ եվ  համախմբված Գյումրիի․ Մարտուն Գրիգորյան

Քարոզարշավն այնքան էլ նորմալ չէր, հիմա տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի։ Հուսանք՝ ամեն ինչ նորմալ կլինի, նորմալ կանցնի քվեարկությունը: Գյումրիում 31/51 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» դաշինքի («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ) նախընտրական ցուցակը գլխավորող, դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

Նա նշեց, որ ընդդիմադիր թեկնածուների միջև լարվածություն չկա, այն, որ  Գյումրիում լարվածություն եղավ, կա ու շարունակվում է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է։

«Ընդդիմության թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են։ Ես ասել եմ՝ կոալիցիա կազմելուն կողմ  չեմ, իսկ համագործակցությանը,  միանշանակ կողմ եմ․ Բաց որ 50+ չկարողացանք հավաքել, ինչպես ենք քաղաքապետի պաշտոնը վերացնելու․

Այն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, այսօր գյումրեցիները դա կհաստատեն։ Իսկ ընդդիմադիրները, կարծում եմ, այդ հարցի շուրջ համաձայնության կգանք, այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չի լինի։ Պարզ, այդ մասին ասել եմ»,- ասաց Մ.Գրիգորյանը․

Հարցին՝ չի՞ վախենում, որ հաղթելու դեպքում կձերբակալեն, նա պատասխանեց. «Եթե փորձեն ինձ հետ կապված որևէ բան անել, դա պետք է լինի բոլորիդ աչիքդ առաջ, լինի շինծու։ Նախկինում չեմ արել այնպիսի բան, որն ինձ կարող է խոցելի դարձնել։ Եթե իմ հետ կապված որևէ բան անեն, պետք է հորինեն»։

Մարտուն Գրիգորյանն ասաց, որ ինքն այսօր քվեարկեց հանուն համերաշխ, բարեկարգ, համախմբված Գյումրիի, որպեսզի գյումրեցին համախմբած լինի, ընտրի այնպիսի քաղաքապետ, որն իրականում կանգնած է գյումրեցիների կողքին։

«Քաղաքական ուժերը կգան, կգնան, բայց մենք քաղաքում մնալու ենք որպես քաղաքի մարդ, քաղաքի տղա, որպես պատգամավոր, որպես քաղաքապետ։ Կարևորը՝ այստեղ այս փորձությունների միջից մարդ դուրս գալն է ու մարդ մնալն է»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։

You may also like...