Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվել

Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։

Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, փոխանցում է lenta.ru-ն:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելը Տրապիզոնի Աքչաբաթ քաղաքում ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով ազատ արձակել նաև ԺՀԿ-ի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին:

«Մենք սկսում ենք ստորագրահավաքի արշավ ՝ պահանջելով ազատ արձակել մեր նախագահի թեկնածուին և անցկացնել ընտրություններ, որպեսզի Թուրքիան ունենա պայծառ ապագա, ապագա, որտեղ բոլորը կժպտան», -ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել այս տարվա մարտի 19-ից՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո:

Նրանից բացի ձերբակալվել են քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ։

Չնայած հանրահավաքների արգելքին՝ քաղաքապետին ազատ արձակման համար բողոքի ցույցերը շարունակվում են։ Իմամօղլուն ինքը հայտարարել է, որ մտադիր չէ ենթարկվել իշխանությունների ճնշմանը։

You may also like...