Հրապարակվել են Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի նախնական ամփոփ արդյունքները

Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 82 տեղամասերից:

Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը 111 հազար 236 է:

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 35 է:

Ընտրողների ընդհանուր թիվը 111 հազար 271 է:

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 47 հազար 443 է:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 115 հազար 100 է:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 8200 է:

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը 47 հազար 431 է:

Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը 880 է:

Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը 48 հազար 311 է:

Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 8137 է:

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 67 հազար 678 է:

Անվավեր քվեաթերթիկների թիվը 624 է:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 17 հազար 183

Հայաստանի կոմունիստական կուսակցություն — 9727

«Ապրելու երկիր» կուսակցություն — 1694

«Մայր հայաստան» կուսակցությունների դաշինք — 2902

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» — 651

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք — 2111

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն — 1406

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք — 7380

«Իմ հզոր համայնք» կուսակցություն — 3734

Անճշտությունների գումարային չափը 945 է:

You may also like...