Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան

Վերջին ՏԻՄ ընտրություններն իշխանության համար ժողովրդավարության գերակա և հիմնական սկզբունքը փաստագրող նշանակություն ունեն:

Այս մասին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ անում է իր կանխատեսումները, և հետո մենք գնահատում ենք արդյունքը:

Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը:

Սահմանադրական հանրաքվե միշտ կարող է իրականացվել: Ցանկացած իշխանություն, որը միտված է, որ ժողովուրդը որոշի, թե ինչ պետք է լինի, կարծում եմ՝ որևէ խնդիր չունի իշխանությունը»,- ասել  է նա:

You may also like...