Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 8 հազար 814 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1629 քաղաքացի) ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +148 միլիոն դրամ):
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեկ մարդու ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,6 հազար դրամ է:
