Մարտուն Գրիգորյանն իր որոշումը կայացրել է․ «Հրապարակ»

«Հրապարակ»–ի տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանն արդեն իր որոշումը կայացրել է և վաղը կհայտարարի այդ մասին: Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում:

Մեզ ասացին, որ Մարտուն Գրիգորյանը փորձում է տարանջատվել Վարդան Ղուկասյանից և արձանագրել, որ ոչինչ չի մոռացվել, բայց հանուն մեծ նպատակի զիջման է գնացել և կաջակցի Ղուկասյանի ընտրությանը:

Այսօր մենք գրել էինք արդեն, որ Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի:

Այս որոշման կայացման համար մեծ ջանքեր է ներդրել հատկապես Արթուր Վանեցյանը, որը վերջին օրերին շարունակ Գյումրիում էր:

You may also like...