Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է՝ խորհրդակցություններ է սկսել հանածոների մասին համաձայնագրի տեքստի շուրջ

Ուկրաինան պատրաստ է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ, սակայն ցանկանում է վերանայել տեքստը, որպեսզի այն համապատասխանի երկու երկրների շահերին։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հաղորդում է Public. News հրատարակությունը։

Նրա խոսքով, Կիևը փաստացի խորհրդակցություններ է սկսել ամերիկյան կողմի հետ համաձայնագրի տեքստի շուրջ։ Խորհրդակցությունների մեկ փուլն արդեն կայացել է։

Սիբիգան ընդգծել է, որ համաձայնագրի տեքստը, որը նախատեսում է ԱՄՆ-ի խոշոր բիզնեսի շարունակական ներկայությունը, նույնպես ներդրում է Ուկրաինայի անվտանգության կառուցվածքում։

Նախարարը հավելել է, որ Ուկրաինան կշարունակի աշխատել ԱՄՆ-ի հետ ստորագրման համար փոխընդունելի տեքստի հասնելու համար։

You may also like...