Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկայում կայցելի Բաքու:Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսլամական Հանրապետության նախագահի այցը կկայանա ապրիլին:
Հատկանշական է, որ այսօր Ադրբեջանում է գտնվում Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին, որն արդեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
