Եթե Հայաստանը կատարի մեր երկու պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան․ Ալիև․
«Եթե Հայաստանն ընդունի մեր երկու պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան», — այսօր Բաքվում Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր առաջին պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունն է։ Երկրորդը կապված է Հայաստանի Սահմանադրության հետ», — նշել է Ադրբեջանի նախագահը՝ շարունակելով․
— «Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա այդ երկրի Անկախության հռչակագրին, որը Սահմանադրության անքակտելի մասն է։
Այնտեղ մի դրույթ կա, որ բացահայտ տարածքային նկրտում է Ադրբեջանի հանդեպ։ Այդ իսկ պատճառով, այդ դրույթի հեռացումը Հայաստանի Սահմանադրության տեքստից մեր օրինական պահանջն է»։
Ալիևը, սակայն, պնդել է. — «Հայաստանից մինչ օրս մենք լուրջ պատասխան չենք ստացել»։
