Գյումրու և Փարաքարի ԸԸՀ-ներում վերահաշվարկի արդյունքում որևէ ուժի քվեների էական փոփոխություն չի եղել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են վերահաշվարկի աշխատանքները։

Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։

Թիվ 14 ԸԸՀ-ն վերահաշվարկել է 14/10, 14/01 և 14/11  թվով 3 ընտրական տեղամասերի արդյունքները, թիվ 31 ԸԸՀ-ն՝ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերի արդյունքները։

Թիվ 14 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքներով որևէ կուսակցության կամ դաշինքի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել։

Թիվ 31 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքները ստորև՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն  + 4 քվե
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն 0
«Ապրելու երկիր» կուսակցություն + 1 քվե
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք + 2 քվե
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»+ 1 քվե
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք + 2 քվե
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն + 1 քվե
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք + 1 քվե
«Իմ հզոր համայնք» կուսակցություն + 5 քվե:

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ Սարիկ Մինասյանը հավաքել է առավելագույն թվով ձայներ, սակայն որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները:

Նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

You may also like...