Վարչապետը Մայքլ Էլլոուի հետ հանդիպմանը ողջունել է Siemens EDA-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Էլլոուի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Siemens EDA-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ Կառավարությունը խրախուսում է նման խոշոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա:
Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերին և ծրագրերին, ընդգծելով, որ իրականացվող կարգավորումները միտված են բարենպաստ պայմանների ապահովմանը:

54294_b.jpg (579 KB)54293_b.jpg (569 KB)54290_b.jpg (507 KB)

Մայքլ Էլլոուն գոհունակություն է հայտնել Հայաստանում գործունեության կապակցությամբ և նշել, որ ընկերությունը նախատեսում է ընդլայնել ծրագրերը մեր երկրում՝ առանցքային կարևորություն տալով ինժեներական ոլորտի կադրերի պատրաստմանը: Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է այդ ուղղությամբ Կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ համալսարաններում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

54291_b.jpg (597 KB)54292_b.jpg (659 KB)

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Siemens EDA-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը և նշել, որ Կառավարությունն առանձնակի կերպով կարևորում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը: Այս առումով, վարչապետն անդրադարձել է դպրոցներում տարբեր ուղղվածությամբ լաբորատորիաների ներդրման աշխատանքներին և ընդհանրապես կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

54289_b.jpg (751 KB)

Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման, իրականացվող կարգավորումերի և բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ:

54288_b.jpg (595 KB)54287_b.jpg (644 KB)

You may also like...