Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Պարույր Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի նոյեմբերից:

You may also like...