Քաղաքական առուծախի հաշվարկներում խճճվածները Գյումրու ապագան դարձնում են անորոշ. Հարությունյան
Քաղաքական առուծախի սեփական կամ թելադրվող հաշվարկներում խճճվածները Գյումրու ապագան դարձնում են անորոշ:
«Ակնհայտ է, որ որպես ընդդիմադիր հանդես եկած ուժերը, որոնք անպատասխանատու ձևով իրենց վստահած քաղաքացիների քվեները ծառայեցնելու են այդ նույն քաղաքացիների չնախընտրած և չընտրած թեկնածուի օգտին, նույն անպատասխանատվությամբ էլ չեն ստանձնելու իրենց անհեռատես քայլի քաղաքական պատասխանատվությունն ու կորելու են այնքան աննկատ, ինչպես հայտնվել էին»,- ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանը պաշտոնապես հայտարարել է, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Արդյունքներ ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:
«Իմ հզոր համայնք»՝ կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։
