Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ հերթական պատերազմը․ Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում անկայունության նոր օջախով և չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա։ Այս մասին Reuters-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ հերթական պատերազմը, անկայունության ևս մեկ հսկայական աղբյուր: Եվ մենք չգիտենք, թե ինչպիսի էսկալացիա կարող է լինել նման հարձակման դեպքում:

Հետևաբար, մենք չենք ցանկանում՝ [ԱՄՆ-ը] հարձակվի Իրանի վրա:

Մեզ, ինչպես նախկինում, պետք է տեսնել խաղաղության շուրջ բանակցություններ երկու կողմերի և շահագրգիռ կողմերի միջև», — մեջբերում է գործակալությունը Ֆիդանի խոսքերը:

You may also like...