Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով ապրիլի 6-ին կմեկնի Վաշինգտոն։
«Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով ապրիլի 6-ին կմեկնի Վաշինգտոն:
Քաղաքական գործիչները կքննարկեն մաքսատուրքերի, իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերի հարցերը, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները, Իրանի սպառնալիքների, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի դեմ հակազդեցությոան հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ:
Գրասենյակը նշել է, որ Նեթանյահուն կլինի առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ Թրամփը կհանդիպի «գլոբալ մաքսատուրքերի ներդրումից հետո»:
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր 185 երկրի և տարածքի ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին; Իսրայելի համար մաքսային սակագինը կկազմի 17 տոկոս։
Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում 10% համընդհանուր մաքսատուրքերը, ապրիլի 9-ից՝ անհատական սակագները։ Իսրայելը ապրիլի 1-ից հանել է ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման մնացած բոլոր մաքսատուրքերը։
Axios պորտալի տվյալներով՝ Նեթանյահուն ծրագրում է Թրամփի հետ հանդիպել ապրիլի 7-ին։
