«Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան-Բուլղարիա» «կանաչ» էներգետիկ միջանցքի իրականացման տեխնիկական աշխատանքները կսկսվեն այս շաբաթ Սոֆիայում
«Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան-Բուլղարիա» «կանաչ» էներգետիկ միջանցքի իրականացման տեխնիկական աշխատանքները կսկսվեն այս շաբաթ Սոֆիայում։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը։
Ապրիլի 4-ին Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարները ստորագրել են կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հուշագիր։
Ապրիլի 4-ին Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարները ստորագրել են կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հուշագիր՝ դրանով իսկ սկիզբ դնելով նոր կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման գործընթացին։
Փաստաթղթի համաձայն, չորս երկրների էներգետիկայի նախարարությունները կնպաստեն պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության ամրապնդմանը` էներգետիկ համակարգերի արդիականացման և էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի հնարավորությունների ընդլայնմանն ուղղված համատեղ ներդրումային նախագծերի բացահայտման հնարավորությունները խթանելու համար: