Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ:
ԱԺ փոխնախագահը կարևորել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը, որը կծառայի ինչպես քաղաքացիների երկկողմ տեղաշարժի, սոցիալ-մշակութային, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտան հետաքրքրվել է Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակով, ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի:
Նա օժանդակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցությանն ուղղված ջանքերին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգի, խորացող հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են՝ Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը և ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
