Զագրեբում պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր։

Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

489728273_1005866211696511_6352058856481324434_n.jpg (149 KB)

You may also like...