Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայր
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների վայր, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս խորհրդակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։
Դիվանագետները հանդիպումը սկսել են ՀՀ ժամանակով 11։00-ին։
Հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում:
Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի են ունեցել Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր կողմերի միջև առաջին բանակցությունները, այն ժամանակ պատվիրակությունները գլխավորում էին նաև Դարչիևն ու Կուլտերը։
Պատվիրակությունները քննարկել են դեսպանատների անարգել ֆինանսավորումն ապահովելու և դիվանագետների աշխատանքի համար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ԱՄՆ-ում 2016-2018 թվականներին ապօրինի զավթված վեց ունեցվածքի վերադարձ Ռուսաստանին։
