Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են․ թիրախում այս անգամ լրագրողներն են

Թուրքական ոստիկանությունն այսօր ձերբակալել է երկրի ամենահայտնի հետաքննող լրագրողներից երկուսին՝ Birgun օրաթերթի աշխատակից Թիմուր Սոյքանին և Cumhuriyet պարբերականի թղթակից Մուրատ Ագիրելին։

Ստամբուլի դատախազության հաղորդագրության համաձայն, նրանք կասկածվում են «շանտաժի և սպառնալիքներ հնչեցնելու» մեջ։

Ընդդիմադիր պարբերականների տեղեկություններով՝ լրագրողները վերջին շաբաթներին զբաղված էին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հանգամանքների հետաքննությամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։

You may also like...