«Ճանապարհային դեպարտամենտ»-ի նորանշանակ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ապրիլի 10-ին անցկացրել է առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։
Հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Ճանապարհային դեպարտամենտի ընթացիկ ծրագրերին, առաջիկա անելիքներին։
Ընդգծվել է, որ պետք է արվի առավելագույնը՝ աշխատանքները լավագույնս կազմակերպելու և հիմնադրամի առջև դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

