Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը

Անթալիայում տեղի կունենա Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Սպասվում է, որ Սիրիայի ղեկավարը կմասնակցի նաև Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Ալ Շարաան Թուրքիա էր այցելել փետրվարի սկզբին։
Բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին աջակցելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում իր պատրաստակամության մասին։

You may also like...