Գեղարքունիքում ականի պայթյունից տուժած զինծառայողի ոտքն ամպուտացվել է

Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրել են։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ նշելով, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն իրենց հետ զրույցում զերծ է մնացել բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն տրամադրելուց։ Նա միայն հայտնել է, որ ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

«Գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել է նա։

You may also like...