Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հանդիպումը շարունակվում է ավելի քան երկու ժամ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիկոֆի հանդիպումը շարունակվում է ավելի քան երկու ժամ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Բանակցություններն ընթանում են Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանի շենքում:

Ինչպես նշել Է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հանդիպման մեկնարկը գործնական էր, այն անցկացվում է փակ ձևաչափով:

Նա նաև հնարավոր է համարել, որ արդյունքում Պուտինը կարող է հեռախոսազրույց ունենալ Դոնալդ Թրամփի հետ:

You may also like...