«Այսօրվա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես միջուկային ծրագրին»․ Արաղչի

«Այսօր Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկող բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին», — Al Jazeera հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է իսլամական հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Բանակցություններն անուղղակի են լինելու և վերաբերելու են բացառապես միջուկային փաթեթին։ Խնդիրների մեծ մասը կհստակեցվի խորհրդակցությունների ընթացքում», — նշել է Իրանի արտգործնախարարը՝ հավելելով, որ Թեհրանից Օման ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված են փորձագետներ, որոնք «միջուկային ծրագրի խնդրով բանակցություններ վարելու փորձ ունեն»։

Իրանի հետ բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

You may also like...