Մոսկվան պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Բայրամով հանդիպման մասին

Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում  կայացել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդպումը։

Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։

Նշվել է 3+3 Տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում փոխգործակցության շարունակականության, ինչպես նաև Կասպյան հնգյակի աշխատանքի ակտիվացման կարևորությունը։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շրջանակի իրականացման անհրաժեշտությունը։

You may also like...