Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին Օմանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Բանակցությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը», — իրանական SNN պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։
Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում՝ նույն դիվանագիտական մակարդակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել էր Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։

You may also like...