Թրամփը Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հարվածները «սխալմունք» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սխալմունք» է անվանել Ուկրաինայի Սումի քաղաքիվրա Ռուսաստանի կողմից Ծաղկազարդի օրը տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և շուրջ հարյուրը՝ վիրավորվել:
«Դա սարսափելի է։ Ինձ ասացին, որ նրանք (ռուսները) սխալ են թույլ տվել, բայց դա սարսափելի է»,- ասել է նա:
Ի պատասխան լրատգրողների ճշտող հարցի, թե ինչ նկատի ունի «սխալ» ասելով, նա պատասխանել է. «Նրանք սխալմունք են թույլ տվել, և կարծում եմ՝ այդպես էլ եղել է: Կարող եք նրանց հարցնել»։
Թրամփը չի մոռացել նաև կրկնել թեզը, թե Ուկրաինայում պատերազմը չէր սկսվի, եթե ինքը մնար նախագահ։
Ապրիլի 13-ին ռուսական զորքերը երկու բալիստիկ հրթիռով հարվածել են Սումիին։
Հայտնի է 34 մահվան մասին, ևս 117 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ ռուսները երկու բալիստիկ հարված են հասցրել Սումիին։
Գնդակոծությունը տեղի է ունեցել ցերեկով, երբ զոհվածներից ու վիրավորներից շատերը եղել են փողոցներում, մեքենաներում և հասարակական տրանսպորտում։
