Վրաստանում նշել են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման մեկ խոչընդոտ

Թբիլիսին պատրաստ կլինի Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը միայն օկուպացված տարածքների հարցի լուծումից հետո։

Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, News Georgia-ն։

«Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման համար կա միայն մեկ խոչընդոտ՝ Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիան է։

Ռուսաստանը կարող է շատ հեշտությամբ վերացնել այդ արգելքը։

Իհարկե, երբ մենք տեսնենք պատնեշը վերացնելու քայլերը, այդ հարաբերությունների վերականգնումը հնարավոր կլինի», — ասել է նա։

You may also like...