Եթե պետք է Իրանի դեմ կոշտ միջոցներ ձեռնարկել, ապա մենք դա կանենք․ Թրամփ
Իրանը պետք է ձերբազատվի միջուկային զենքի հայեցակարգից, նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։
Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է Թրամփը։
«Եթե պետք է իսկապես կոշտ միջոցներ ձեռնարկել, մենք դա կանենք, մինչև անգամ կարող ենք ոչնչացնել Թեհրանի միջուկային օբյեկտները։
Իրանը հզոր երկիր է։
Չեմ կարծում, որ նրանք մեզ հետ խնդիրներ ունեն, և ես նույնպես չեմ ուզում, որ մենք նրանց հետ խնդիրներ ունենանք:
Ես խաղաղություն եմ ուզում»,-ասել է ԱՄՆ նախագահը։
